воскресенье, 27 декабря 2009 г.

Հարգելի բարեկամներ:

Այս բաժնում Դուք կարող եք դիմել դպրոցի տնօրենին ցանկացած Ձեզ հուզող հարցով: Բոլոր դիմումները ուշադրությամբ կվերլուծվեն իմ կողմից, հարցերին կտրվեն լիարժեք պատասխաններ:
Ցանկալի է նշել դիմողի անունը, բայց նույնիսկ անանուն գրությունները կքննվեն ամենայն ուշադրությամբ:
"Отправить комментарий" պատուհանում մուտքագրեք Ձեր հարցը կամ հաղորդագրությունը և նշեք, ինչ տարբերակով եք ցանկանում ստանալ պատասխանը` կայքի վրա թե Ձեր անձնական E-mail-ով:
Ռաֆայել Մադոյան:

3 комментария:

  1. Ես կարծում եմ, ծնողները և աշակերտները կխուսափեն նշել անունները, վախենալով իրենց համար անցանկալի հետևանքներից
    Դպրոցի ծնող

    ОтветитьУдалить
  2. Բարև Ձեզ պարոն Մադոյան,

    Հարցս տնօրենին անմիջապես ուղարկելու համար կարծում եմ ճիշտ չէր, այլ տարբերակ չունենալու պատճառով եմ Ձեզ դիմում:

    Ես Ձեր դպրոցն եմ հաճախել 1988-1993թթ. Իմ առաջին ուսուցչուհին եղել է տիկին Անահիտ Մինասյանը, ես անչափ գոհ և երախտապարտ եմ իրեն: Իմ մաթեմատիակայի ուսուցչուհին էլ եղել է տիկին Հովհաննիսյանը, ում շնորհիվ իմ մեջ խորացավ մաթեմատիկական ուղղությունն ու ես ավարտեցի ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիակայի ֆակուլտետի մագիստրատուրան: Շնորհակալ եմ իրենից նույնպես: Ուզում եմ իմանալ, արդյո՞ք հիմա նրանք դեռ աշխատում են դպրոցում:

    Շնորհակալություն

    Դավիթ Սամսոնի Շահնազարյան

    ОтветитьУдалить
  3. Բարև Ձեզ պ-ն Մադոյան,
    Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել էլեկտրոնային օրագրի ժամանակին լրացնելու վրա: Գնահատականները չեն նշանակվում օրագրի մեջ, դրանց մասին ես՝ ծնողս իմանում եմ մեկ ամիս անց: Տնային աշխատանքները չկատարելու համար երկուսներ նշանակում, առանց հաշվի առնելու, որ երեխան առողջական վիճակից ելնելով պարզապես ֆիզիկապես չի կարողացել կատարել այն: Սակայն իրենց հերթին զլանում են երկու տող լրացնել էլեկտրոնային օրագրում, որպեսզի գոնե մի չնչին մասով կատարեն իրենց մանկավարժական պարտավորությունը: Կոչ արեք Ձեր ուսուցիչներին՝ օգնել երեխաներին, այլ ոչ թե խանգարել: Այդ երկուսներն արդեն ազդեցություն չունեն ոչ ծնողների, և ոչ էլ երեխաների վրա՝ միայն հիասթափեցնելով բոլորին:

    ОтветитьУдалить